ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը: Ըստ այդմ, մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում, երբ գարնանային մառախուղի պատճառով բախվել է բլրին։

«Աղետի հիմնական պատճառն այն է, որ գարնանային եղանակային բարդ պայմանների պատճառով, երբ ուղղաթիռը բարձրություն էր վերցնում, հանկարծակի առաջացած խիտ մառախուղը հանգեցրեց նրան, որ այն բախվեց լեռանը»,- նշված է դեպքի հետաքննության ավարտական զեկույցում։

Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել արկի հարվածը, ռադիոէլեկտրոնային պայքարը, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցությունը։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Հավելենք, որ ուղղաթիռում են եղել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի մեկ պաշտոնյա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս