Նախկինում դատված Աննա Էլոյանն ամիսներ առաջ դանակահարել էր ամուսնուն, իսկ այսօր պայքարում է նրա ազատության համար:
Ամուսինը` Հովնան Խաչատրյանը, կալանավորված է` Գրիգոր Մելիքսեթյանի կյանքին էական վնաս հասցնելու մեղադրանքով:
Սակայն տուժողը հաստատում է, որ Խաչատրյանն իրեն չի հարվածել, ծեծի չի ենթարկել, և դա զուտ իր՝ հոգեկան հիվանդ ընկերուհու` Հռիփսիմեի հորինած պատմությունն է:
Մելքսեթյանը պատմեց նաև, որ ինքը ինքնավնասման հակումներ ունի, հաճախ է ընդունում Հռիփսիմեի հոգեմետ դեղերը: Այդ պատճառով չի բացառվում, որ ինքն է իրեն հարվածել պատին:
Մելիքսեթյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ասել են, թե՝ ինչ ուզում ես արա, մեկա, Հովնանին նստացնելու ենք:
Իսկ Աննա Էլոյանն էլ Armlur.am-ին հայտնեց, որ ամուսինը հացադուլ է հայտարարել, իսկ պաշտպանից` Թամարա Գրիգորյանից, ով ներկայացնում էր իրենց շահերը, իրենք հրաժարվել են, քանի որ վերջինս գումար է վերցրել, բայց ծառայություններ չի մատուցել:
Սակայն փաստաբանը մեզ հայտնեց, որ ինքը փաստաբան է, իր ծառայությունները վճարովի են, և ինքը մանրամասն ներկայացրել է գրավոր կերպով բոլոր ծառայությունները, որոնք մատուցվել են իր կողմից:
Այնուամենայնիվ, մնում է հասկանալ` որքանով է ճիշտ մարդուն կալանքի տակ թողնել, եթե տուժողը չի բողոքում, իսկ ցուցմունք տվել է հոգեկան խանգարումներ ունեցող ինչ-որ կին:
Տաթև Հարությունյան