Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով կյանքից զրկվածների թիվը հասել է 31-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը:

«Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։

Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 մարդ, նրանցից 53-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։




Լրահոս