ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ինչ է կատարվում Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցում․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը այցելել է Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց և նկատել, որ դասապրոցեսը շարունակվում է բնականոն հունով։ Դպրոցի բակում տարհանված աշակերտներ, այս պահին, չկան։

Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում բալոնչիկից հազ առաջացնող հատուկ նյութ է բաց թողել:

Երեխաներին տարհանել են՝ ասելով, որ գազի պայթյունի վտանգ կա:

Ահազանգով դպրոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Կայքի տեղեկություններով՝ բարեբախտաբար երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Աննա Սրապիոնյան




Լրահոս