«Գոյ» թատրոնը վերսկսում է նստացույցը․ ի՞նչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Գոյ» թատրոնի անձնակազմը մոտակա ժամանկներս նստացույցը վերսկսելու է»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Արզումանյանը նաև նշեց, որ  գործողություններ են սկսելու, ինչի մասին առավել մանրամասն կտեղեկացվի հետո։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։

Նաև նշենք, որ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի դատական նիստը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս