Ջոն Լենոնի «Հիսուսից հայտնի» հայտարարությունը՝ սկանդալի և ալբոմների այրման ալիքի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժշտական ասպարեզը հայտնի է այնպիսի դեմքերով, որոնք հայտնի են ամբողջ աշխարհի մասշտաբով։

Նրանցից մեկը 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնն է։

Բացի այն, որ վերջինս հանրաճանաչ երաժիշտ էր, նա նաև հայտնի էր, որպես քաղաքական ակտիվիստ, ով իր հայացքներն արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ հրապարակային ելույթներում։

Այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է, նա կդառնար 84 տարեկան։

ArmLur.am-ը ներկայացնում է երգչի արած սենսացիոն հայտարարության պատմությունը։

Այսպիսով, 1966 թվականին Լենոնը հանրային մեծ սկանդալ առաջացրեց իր մի հայտարարությամբ, որի ժամանակ ասել է․ «Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը»: Այս խոսքերը մեծ աղմուկ բարձրացրին, հատկապես Ամերիկայի կրոնական շրջաններում։

Լենոնի հայտարարությունն ի սկզբանե նկատվել էր բրիտանական մի ամսագրի հարցազրույցում, որտեղ նա անդրադառնում էր երիտասարդության կողմից կրոնի նկատմամբ հետաքրքրության նվազմանը և իրենց՝ Բիթլզի մեծ ազդեցությանը: Սակայն, երբ ամերիկյան մամուլը վերցրեց այդ մեջբերումը, այն դուրս եկավ համատեքստից և ընկալվեց որպես սրբապղծություն:

Երկրպագուների խմբերը, հիմնականում ԱՄՆ-ի հարավային նահանգներում, սկսեցին զանգվածային ակցիաներ՝ ընդդեմ Բիթլզի կազմակերպելով հանրային միջոցառումներ, որտեղ այրում էին նրանց ալբոմները: Ռադիոկայանները բոյկոտում էին նրանց երգերը, և նույնիսկ կրոնական կազմակերպությունները պահանջում էին, որ խումբը ներողություն խնդրի:

Ջոն Լենոնը ստիպված էր հրապարակային ներողություն խնդրել իր խոսքերի համար՝ նշելով, որ իր հայտարարությունը սխալ են հասկացել։ Չնայած նա փորձեց մեղմացնել իրավիճակը, սակայն այդ դեպքը խորը հետք թողեց նրա վրա և ազդեց խմբի վրա ևա՝ մեծացնելով նրանց հեռացումը հանրությունից։

Այս պատմությունը սենսացիոն էր, քանի որ այն ցույց տվեց, թե ինչպես կարող է համաշխարհային փառքը և սխալ մեկնաբանված խոսքերը դառնալ զանգվածային բողոքի պատճառ, ինչն էական ազդեցություն ունեցավ Լենոնի կյանքի և կարիերայի վրա։

Աննա Սրապիոնյան




Լրահոս