ԲՀԿ-ում խառն են, շատ խառը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք  Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն ասաց, որ առայժմ տեղյակ չէ այդ նախաձեռնության մասին եւ այս պահին դիրքորոշում չունի, իսկ այս պահին ԲՀԿ-ի «շարժուձեւից» մինչ այսօր ոչինչ չի հասկանում, նրա համար անհասկանալի է նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը մեր քաղաքական կյանքում: «Իրենք կիսաիշխանական են, կիսաընդդիմություն են, ինչ որ անում են՝ «կիսա» են: Ի՞նչ է նշանակում այլընտրանք, այսինքն՝ եթե վատն ուզենամ ասել՝ կմեկնաբանեմ հետեւյալ կերպ՝ ժողովուրդ, դուք ընտրեք՝ ընտրակաշառք ո՞ւմից վերցնեք՝ հանրապետականի՞ց, թե՞ ինձանից, կաշառքը հետագայում ո՞ւմ տաք՝ հանրապետակա՞ն, թե՞ ԲՀԿ-ական չինովնիկին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս