Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի մի շարք հոդվածներ սահմանադրությանը հակասող ճանաչելու դիմումի վերաբերյալ որոշումը:
Դատարանը որոշեց կուտակային կեսնաթոշակային օրենքի մասերի այն դրույթները, որոնք սահմանափակում են անձի իրավունքը՝ իր հայեցողությամբ տնօրինել աշխատավարձն ու սեփականությունը, ճանաչել հակասող և անվավեր:
ՍԴ-ն մի շարք դրույթներ ևս ճանաչեց հակասահմանադրական, ինչպես նաև որոշեց վերահաշվարկի ենթարկել բոլոր վճարումները: