2013 թվականի ապրիլի 2-ին դաժանաբար սպանեցին Հրաչ Մուրադյանին` Պռոշյանի համայնքապետին, ազատամարտիկին, ազգի նվիրյալին: Մեկ տարի անց դեռևս շարունակվում է նախաքննությունը, դեռևս պատժված չեն մեղավորները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ որպես սպանված ազատամարտիկ հերոսի գաղափարի և գործի ժառանգորդ, հետամուտ և մտահոգված լինելով մեր հայրենիքում տիրող անարդարության, անապահովության և անպատժելիության մթնոլորտով, բողոքի երթ կազմակերպեց դեպի Պռոշյան գյուղ:
Երթը` լուսանկարներով:
Տաթև Հարությունյան