«Հրաչ Մուրադյանի փոխարեն՝ վաղը կարող ես լինել դու». բողոքի երթը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, կայացավ ՀՅԴ երիտասարդական միության բողոքի երթը դեպի Պռոշյան գյուղ:

Երիտասարդները` «Չենք լռելու, չենք ներելու», «Ապահով Հայաստանում հերոսների են սպանում», «Մենք բոլորս Հրաչ Մուրադյան ենք» և այլ բացականչություններով քայլեցին Կիևյան փողոցով` հայտարարելով, որ իրենք չեն հանձնվի և կանեն ամեն ինչ` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլի 2-ին դաժանաբար սպանվեց Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ, ազգային հերոս Հրաչ Մուրադյանը: Իսկ սպանության գործով դեռևս ոչ ոք չի պատժվել:

Այս պահին երիտասարդները գնում են Պռոշյան գյուղ, որտեղ կշարունակեն իրենց բողոքի երթը:

Մասնակիցներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդները միահամուռ ուժերով կանեն իրենց ուժերի ներածին չափով հնարավոր ամեն բան` արդարության հասնելու համար, և կստիպեն, որ բոլոր մեղավորները պատժվեն:

Երիտասարդները համոզված են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել Պռոշյանի նախկին գյուղապետի տեղում. «Ոչ ոք ապահովագրված չէ Հայաստանում: Հրաչ Մուադյանի փոխարեն՝ կարող ես լինել և դու»,- վանկարկում են բողոքի երթի մասնակիցները:

Նշենք նաև, որ բողոքի երթին մասնակցում է Հրաչ Մուրադյանի որդին:




Լրահոս