ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»․ Փաշինյանը՝ ՔՊ փակ նիստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ փակ նիստից և կից գրել․

«ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար։ Ընդ որում՝ բավականին անողոք»։

ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում ՔՊ կուսակցության անդամների հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանականները ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցն են քննարկում:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ի լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել են իրեն: Աղազարյանն էլ արձագանքել էր․

«Դուք ինչո՞ւ չեք իմ տղայի հետ կապված քրեական գործը հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանին։ Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը որևէ կոմպրոմիսի չգնա, և թող գործը գնա դատարան։ Հետևաբար, պարոն Քյարամյան, Դուք լրիվ ապացուցում եք, որ Դուք որպես ճնշման միջոց եք օգտագործում», – եղավ Հովիկ Աղազարյանի արձագանքը։

ՔՊ-ում այս միջադեպից հետո թեւերի են բաժանվել՝ մի մասը կարծում է, որ Աղազարյանն իրավունք չուներ ԱԺ ամբիոնից իր տղաների քրգործից խոսել, ՔՊ-ականների մի մասն էլ մեղադրում է Արգիշտի Քյարամյանին, որ լսումների ժամանակ անհավասարակշիռ պահվածք է դրսեւորել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասն էլ, առհասարակ, այս միջադեպի համար մեկ պատասխանատու համարում է լսումների նախաձեռնող Անդրանիկ Քոչարյանին, ով իրավիճակը հարթելու փոխարեն ավելի էր սրում:

Եվ ահա հիմա ՔՊ-ականները փակ դռների հետեւում այս հարցն են քննարկում:

ArmLur.am-ը հետեւում է զարգացումներին՝ պարզելու, թե փակ դռների հետեւում հանրությունից թաքուն ինչպես հանգուցալուծվեցին ՔՊ ներքին խարդավանքները

 




Լրահոս