«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որը նշանակվել էր 2023-ի հուլիսին։ Տեւական ժամանակ լուրեր կային, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեսչական մարմինների կուրացիան է անում, դեռ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո ուզում էր այստեղ նշանակել իր մտերիմ Արմեն Դանիելյանին՝ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին, սակայն Փաշինյանը Հայրապետյանին նշանակեց։
Թեեւ չի բացառվում, որ Հայրապետյանի հրաժարականի հիմքում ավելի լուրջ պատճառներ լինեն, քանի որ տեսչական մարմինները դարձել են «ամենաեկամտաբեր» կառույցները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: