Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ Լոզանի դատարանը չի արձագանքում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի թիմին: Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ դատարանի որոշումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 10-ը, հավելյալ ժամանակը նախապատրաստվելու համար էր:
ArmLur.am-ը այս անգամ կրկին կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հայրիկի՝ Գևորգ Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար՝ եղե՞լ է արդյոք պատասխան դատարանի կողմից։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են դատավորի ընտրության արդյունքներին:
Ժնևի դատարանը պետք է հատուկ մասնագիտացված դատավոր ընտրի, որն էլ կզբաղվի այդ գործով:
Հստակ օր նշել չի կարող, քանի որ հատուկ ժամկետ չկա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց:
ArmLur.am-ը գրել էր, որ Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի:
Էմմա Մարտիրոսյան