ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Աէրոպորտումը, որ իջաք, թուրքերին տեսա՞ք կանգնած էն կողմը. դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվում է Կապան այցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրել էինք՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը այցելել էր հյուրախաղերով Կապան՝ ներկայանալով «Երկնագույն շան աչքերը» ներկայացմամբ:

Նա այնտեղից լուսանկարներ է հրապարակել և իր հետևորդների հետ կիսվել  էմոցիաներով:

Հրապարակմանը կից նա գրել էր․

«Ներշնչանքի , ոգևորության, խիզախության, նոր գաղափարների մեծ ալիք բերեց ինձ էս քաղաքը:

«Աէրոպորտումը որ իջաք, թուրքերին տեսա՞ք կանգնած էն կողմը» (5th video) հարցրին ամենայն հանգստությամբ:

Ու էդ պահից ի վեր, ես սկսեցի ամեն բան ուրիշ ակնոցով նայել. քաղաքին, մարդկանց, կենսակերպին, կյանքին:
Խոշորացույցի կիզակետում կանգնած էստեղի ժողովուրդն ապրում ա իր ամենայն արժանապատիվ, ամենայն անվախ, ամենայն համարձակ, ամենայն ԽԱՂԱՂ, տաքարյուն ու լեցուն կյանքը:

Պինդ են մեր լեռների պես, ոնց ասում են )))

Թեկուզև 4 օրվա կարճ, բայց անասելի հագեցած այս ճամփորդության ընթացքում շուրջ 700 Սյունեցի ինձ մեծ ուժ, պնդություն ու ջերմություն փոխանցեց:
Շնորհակալ եմ: ♥️

«Երկնագույն շան աչքեր»-ի հյուրախաղերը Կապանում ավարտվեցին:

Առջևում կրկին Երևանն է,

Վանաձորը,

Գյումրին»:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս