“Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ելույթի ժամանակ հանկարծ Ազատության հրապարակը հոսանքազրկվեց: Չնայած այն բանի, որ տարածքում հոսանք չկա ՀԱԿ հանրահավաքը շարունակվում է մթության մեջ: Արամ Սարգսյանը հորդորեց ժողովրդին չխառնվել իրար եւ լույս տարածելու համար միացնել բջջայիննները: Նա իր ելույթում նշեց, այն, որ ամենակարեւորը իրենց համար ժողովուրդն է, որ իրենց կողքին է, քանի որ դա ակնհայտ է: Իշխանություները շարունակում են մեկնել մարզեր եւ այնտեղ հանդիպել մարդկանց հետ, սակայն նրանց ոչ ոք գրկաբաց չի դիմավորում, այդ իսկ պատճառով էլ նրանք չարանում են սեփական ժողովրդի հանդեպ: Սակայն ի տարբերություն իշխանությունների ՀԱԿ պայաքարելու են եւ հասնելու են, որ ժողովուրդը ապրի անկախ եւ ազատ Հայաստանում:Ելույթի վերջում Արամ Սարգսյանը կոչ արեց “Հաղթենք ընտրություններում մինչեւ ընտրությունները: Ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով խոսեց կարճ, բայց խոստացավ վերջ դնել ավազակապետությանը:
Ա. Սարգսյան. Հաղթենք ընտրություններում մինչեվ ընտրությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ