2008թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին:
Վերջինս խնդրել է մեկնաբանել ՀՀ դիրքորոշումը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աճող լարվածության շուրջ` մասնավորապես Աբխազիայի «սեպարատիստ» շրջանի հետ կապված:
«Վիկիլիքս» -ի հանրայնացրած հերթական փաստաթղթում ամերիկացի դիվանագետը ներկայացրել է Վրաստանի իրադրության, ինչպես նաև այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունները:
Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ ընթացող բանավեճից հեռու լինելու համարևհույս ունի, որ իրավիճակը շուտով հանդարտվելու է: Նրա մեկնաբանությամբ՝ բավականին վտանգավորևանհանգստացնող իրավիճակ է ստեղծվել նաև հենց Հայաստանի համար:
Ապա ընդհատելով թեման, Նալբանդյանն ասել է, որ «անկեղծ խոսելու դեպքում, իր կարծիքով, ստեղծված ճգնաժամն առաջին հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մեղավորության պատճառով է»:
Վերջինիս Նալբանդյանը մեղադրել է թշնամանքի կրակը վառ պահելու մեջ, ինչը ծառայում է որպես վրացական ազգայնականության զգացումների վրա խաղալու միջոց ՝ վրացական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Նալբանդյանի համոզմամբ ՝ Վրաստանի նախագահն անձնապես խիստ անհանգստացած չէր հարուցված ճգնաժամով: ՀՀ արտգործնախարարն արտահայտել է իր «անկեղծ վստահությունն առ այն, որ Մոսկվայի իմաստուն գլուխներն իրենց ուշադրությունն են սևեռել տիրող իրավիճակի վրա,ևտեղեկացված են, որ Ռուսաստանի շահերը թույլ չեն տա ներքաշվել Վրաստանի հետ մեծ հակամարտության մեջ, կկանխեն իրադարձությունների անկանխատեսելի ընթացքըևթույլ չեն տա, որ Աբխազիայում իրադրությունը դուրս գա վերահսկողությունից»:
Հարկ ենք համարում արձանագրել, որ Նալբանդյանը ցուցաբերել է երկրի բարձրագույն դիվանգետին ոչ հարիր պահվածք: Բավական է նկատել, որ նա երրորդ երկրի դիվանագետի հետ քննարկել է հարևան ու բարեկամ երկրի նախագահին, փաստացիորեն անհիմն կերպով նրան մեղադրել Հայաստանի պետական շահերի տեսնակյունից կարևորագույն նշանակություն ունեցող հակամարտության հրահրման մեջ:
Ի վերջո, Վրաստանը մեզ համար ոչ միայն հարևան երկիր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող, կարելի է ասել, միակ ուղին:
Անշուշտ, Վրաստանի հետ էլ են եղել ու դեռ կան խնդիրներ, բայց Նալբանդյանի ի՞նչ գործն է մտնել վրաց-աբխազական (ռուսական) հարաբերությունների ոլորտը և լարվածության համար մեղադրել միայն մի կողմին, իսկ ռուսական իշխանություններին որակել «իմաստուններ»:
Ավելի տրամաբանական կլիներ, եթե Նալբանդյանը հանդես գար լարվածությունը մեղմելու միջնորդությամբ:
Ի դեպ, հիշենք, որ 2008թ. վրաց-ռուսական պատերազմի օրերին ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հանգիստն էր վայելում Պեկինում և ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց հակամարտության մեղմման ուղղությամբ, այն դեպքում, երբ այն տնտեսական մեծածավալ դժվարություններ էր ստեղծել Հայաստանի համար:
Փաստաթղթում ամերիկացի դիվանագետը հանդես է գալիս ընդարձակ մեկնաբանությամբ, որ մեջբերում ենք ամբողջությամբ. «Մինչ Նալբանդյանը հաղորդում էր հստակ մեսիջներ քննարկվող թեմաներով՝ մենք բախվեցինք նրա հետևողական մանրախնդրությանը գրեթե ամեն հարցում: Նա նրբորեն կամ էլ կոպտորեն հեռացնում էր մեղավորությունը Հայաստանի վրայից և նետում այն մեկ այլ տեղ:
Սա թվում է խստագույնս անտեղի՝ ինչպես, օրինակ, Թուրքիայի պարագայում, որտեղ թվում էր՝ պատճառ պիտի չլիներ, բացի դրական տպավորությունից, քանզի Անկարայից ստացվեցին շնորհավորական ջերմ նամակներ ու հուսալի հրապարակային հայտարարություններ: Բավականին զարմացնող էին նաև նրա մեկնաբանությունները Մարտի 1-2-ի հետընտրական բռնությունների վերաբերյալ, կարծես այդ ամենն անակնկալ եղանակային պայմանների արդյունք էր՝ դուրս մարդկային վերահսկողության սահմաններից:
Իրականում, Մարտի 1-2-ի բռնությունների մեղքն ամբողջովին ընկնում է Հայաստանի իշխանությունների վրաևնրանց մանրամասն ծրագրված որոշման վրա՝ զորք մտցնելու և Ազատության հրապարակը ցուցարարներից մաքրելու նպատակով: Մինչ Նալբանդյանը գրավիչ էր ու անզուսպ դրական նպատակների հարցում, իսկ նրա անգլերենը՝ գերազանց, առաջին տպավորությունը նոր նախարարից այն է, որ նա ավելի շատ արագ, քան անկեղծ խոսող է»:
Փենինգտոնի ամփոփիչ մեկնաբանությունից պարզվում է, որ միջազգային հանրության համար լիովին հասկանալի ու պատշաճաբար հստակ է, թե ինչ է տեղի ունեցել 2008թ. մարտի 1-2-ին: Հատկանշական է, որ նույն այդ օտարերկրյա դիվանագետները քաջատեղյակ են իրադարձություններից հավանաբար առավել, քան հայաստանցիներից շատերը:
Նրանք լավ տեղեկացված են, սակայն դա օգտագործում են բացառապես սեփական շահերի համար: Փաստը ներկայում Ուկրաինայում ծավալվող ճգնաժամն է, երբ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց այդ երկիր ու ծաղիկներ դրեց զոհվածների հիշատակին, իսկ մեզ մոտ նույն այդ պաշտոնը զբաղեցնող մեկ այլ ամերիկացի ջերմորեն ողջունեց սպանությունների բացահայտումը ծածկադմփոցի վերածած իշխանությանը:
Նժդեհ Հովսեփյան