ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` կեսօրին, ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ֆինանսների նախարարության մոտ գրեթե նույն ժամին շտապբուժօգնության մեքենա էր կայանված: Ընդ որում, ֆինանսների նախարարության մոտ կայանվածը ոչ թե սովորական շտապբուժօգնության մեքենա էր, այլ վրան գրված էր «վերակենդանացում»: Թե ինչ գործ ուներ նախարարության մոտ այդ մեքենան, այնտեղից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. մեկը մյուսի վրա գցեցին պատասխանատվությունը: Իսկ ահա ՍԴ-ի մոտ կայանված մեքենայի պատմությունն ուղղակի զավեշտալի էր. պարզվում է` ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանի ընկերը՝ բժիշկ Սաբրո Ասատրյանը, իր ծառայողական մեքենայով այցելել էր նրան: Ու մեքենան էլ կայանել էր հենց ՍԴ-ի մոտ:




Լրահոս