Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Արարատի» կազմում իրենց պաշտոնական նորամուտը նշել են երեք ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
19-ամյա իվուարցի կիսապաշտպան Մուսա Կանտեն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 83-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որը վերջապես ապաքինվել է վնասվածքներից հետո:
83-րդ րոպեին փոխարինման է մտել նաև 19-ամյա հայ կիսապաշտպան, «Արարատ-2»-ի ավագ Գոռ Ղուկասյանը: