Ընտրութան երեք հնարավորություն. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ հետաքրքիր լուրեր են տարածվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագրի հետ կապված։ Ամենատարածված վարկածն այն է, որ Տ. Սարգսյանը կվերադառնա բանկային համակարգ, որտեղից էլ եւ եկել էր գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին։ Ըստ երկրորդ վարկածի՝ Տ. Սարգսյանը դուրս կգա ՀՀԿ-ից եւ կգլխավորի Հայաստանի Հնչակյան կուսակցությունը, որտեղ վերջերս ղեկավարի պաշտոնում ընտրվել է իր օգնականը։ Այն ժամանակ շատերը այդ փաստը գնահատեցին որպես Տիգրան Սարգսյանի կողմից պահեստային օդանավակայան ստեղծելու գործընթաց։ Իսկ երկրորդ վարկածն այն է, որ նախկին վարչապետը լքելու է Հայաստանը եւ տեղափոխվելու է Իսպանիա։ Բոլոր դեպքերում, դեռ որոշ ժամանակ Տ. Սարգսյանը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները՝ մինչեւ նոր վարչապետի նշանակումը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս