«Առավոտ» թերթը գրում է.
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ և վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, և ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական կոռուպցիոն լծակներին՝ նո՞ւյնը, թե՝ մի քիչ ուրիշը։
Թեև այդ ամենը բավականին հետաքրքիր է. այնուամենայնիվ, դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես չի ազդի: Իհարկե, շատ մարդիկ թյուրիմացաբար կարծում են. որ իրենց կյանքը կախված է նրանից, թե ինչպիսի՞ն է նրանց վարչապետը կամ կառավարությունը՝ շնորհքո՞վ է, թե՞ ապաշնորհ, ՀՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից, «օֆշորայի՞ն է», թե՞ «ոչ օֆշորային»։ Բայց դա ընդամենը պատրանք է։
Ես շարունակում եմ պնդել, որ անկախ նրանից՝ հաջորդ կառավարությունը կլինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, քոչարյանական, տեխնիկական «արհեստավարժ», թե «ազգային համաձայնության» [Նոյի տապանի նման՝ ամեն մի տեսակից՝ մի զույգ), դրանից մեր քաղաքացիների կյանքը ոչ էապես կլավանա, ոչ էլ կվատանա։ Խնդիրը վարչապետի կամ կառավարության մեջ չէ, խնդիրն այն է, որ ամբողջ կառավարման համակարգը քրեածին է, ստեղծված է կոռուպցիայի, թալանի համար։ Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն այն չի կարող փոխել՝ նրանք ստիպված կլինեն անել մոտավորապես նույնը, ինչ որ անում էր ներկայիս կառավարությունը, և ինչ-որ անում էին նախորդ կառավարությունները՝ արժանանալով ժողովրդի բողոքներին ու անեծքներին»,–գրում է թերթի խմբագիրը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։