Մոտ 1100 բեռնատար սպասում է Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելուն։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:
Տոմաևը նաև հավելել է, որ Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մաքսային և սահմանապահ ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով: