Սերժ Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:




Լրահոս