ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկների սղություն կա․ ի՞նչ իրավիճակ է առողջապահության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական ոլորտն այն ոլորտներից է, որը մշտապես քննարկումների կենտրոնում է։ ArmLur.am-ը մշտապես ահազանգեր է ստանում մարզերի բնակիչներից, որ բժիկներ չկան, իսկ եղածներն էլ՝ մասամբ են տիրապետում իրենց մասնագիտությանը և այդպիսով էլ առաջանում են շատ անհարմարություններ։

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այս ոլորտում և վիճակագրական կոմիտեից տեղեկացավ ՀՀ-ում բժիշկների թվաքանակի մասին։

Այսպիսով, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ում բժիշկների թվաքանակը կազմում է 13․943։ Եթե համեմատենք Երևանում և մարզերում բժիշկների թվաքանակը, ապա բժիշկների մեծ մասը՝ թվով 10․096-ը Երևանում են։

Արագածոտնի մարզում բժիշկների թվաքանակը 271-ն է, Արարատի մարզում՝ 458-ը, Արմավիրի մարզում՝ 410-ը, Գեղարքունիքի մարզում՝ 355-ը, Լոռու մարզում՝ 541-ը, Կոտայքի մարզում՝ 633-ը, Շիրակի մարզում՝ 587-ը, Սյունիքի մարզում՝ 247-ը, Վայոց ձորի մարզում՝ 93-ը, Տավուշի մարզում՝ 252-ը։

Անդրադառնանք նաև, թե որքան է կազմում միջին բուժանձնակազմի թվաքանակը Երևանում և մարզերում։

Այստեղ ևս առաջատարը մայրաքաղաք Երևանն է՝ 8638 հոգով, երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ բուժանձնակազմի թվաքանակը կազմում է 1187 մարդ, երրորդ տեղում Լոռու մարզն է, որտեղ բուժանձնակազմի թվաքանակը կազմում է 994 մարդ, իսկ ամենաքիչը Վայոց ձորի մարզում է բուժանձնակազմի թվաքանակը, որը հասնում է 188-ի։

Առավել հետաքրքիր է, թե որքան հիվանդանոցային մահճակալներ կան։ Այսպիսով, ՀՀ-ում ընդհանուր հիվանդանոցային մահճակալների քանակը 12․480-ն է, որից 8295 հատը մայրաքաղաք Երևանում են, 180 հատը՝ Արագածոտնի մարզում, 480 հատը՝ Արարատի մարզում, 377 հատը՝ Արմավիրի մարզում, 730 հատը՝ Գեղարքունիքի մարզում, 466 հատը՝ Լոռու մարզում, 498 հատը՝ Կոտայքի մարզում, 751 հատը՝ Շիրակի մարզում, 402 հատը՝ Սյունիքի մարզում, 85 հատը՝ Վայոց ձորի մարզում, 216 հատը՝ Տավուշի մարզում։

ArmLur.am-ը կից ներկայացնում է նաև առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատությունների (բացառությամբ բուժական մանկաբարձական կետերի, մասնավոր բուժական և ստոմատոլոգիական կաբինետների) քանակը ըստ մայրաքաղաք Երևանի և ՀՀ մարզերի։

Այսպիսով, մայրաքաղաք Երևանում առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատությունների քանակը կազմում է 118-ը, Արագածոտնի մարզում՝ 24-ը, Արարատի մարզում՝ 59-ը, Արմավիրի մարզում՝ 59-ը, Գեղարքունիքի մարզում՝ 39-ը, Լոռու մարզում՝ 39-ը, Կոտայքի մարզում՝ 45-ը, Շիրակի մարզում՝ 32-ը, Սյունիքի մարզում՝ 16-ը, Վայոց ձորի մարզում՝ 8-ը, իսկ Տավուշի մարզում՝ 27-ը։

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ տվյալները 2023 թվականի են։

Համեմատելով 2020 թվականի հետ, ակնհայտ երևում է, որ 202 թվականին թե՛ բժիշկների թվաքանակը, թե՛ միջին բուժանձնակազմի թվաքանակը, թե՛ հիվանդանոցային մահճակալների թվաքանակը ավելի շատ են եղել։ Միգուցե այդ հանգամանքը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս