«Ներկայումս Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է». Մինո Ռայոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ և ֆուտբոլային հասարակությանը քաջ հայտնի Մինո Ռայոլան պատմել է Советскй спорт-ին տված հարցազրույցում պատմել է Մխիթարյանի` իր հաճախորդ դառնալու մասին:

– «Շախտյորի» հետ որոշակի խնդիրներ կային: Նրանք ոչ մի դեպքում չէին ցանկանում հրաժարվել Հենրիխից: Վստահեցնում էին, որ ֆուտբոլիստի պայմանագրի մեջ նշված գումարը, որի դիմաց նա կարող էր լքել ակումբը, ամենևին այն չէ, ինչ պետք է: Իհարկե դժվար էր, բայց ի վերջո կարողացանք հարթել խնդիրը, – հիշում է Ռայոլան:

– Իսկ ինչպե՞ս, առհասարակ, գտաք Մխիթարյանին:

– Նա ինքն անձամբ է կապ հաստատել ինձ հետ: Ես ինքս, երբեք չեմ փորձել կապ հաստատել ֆուտբոլիստների հետ: Դա նույնն է, թե բժիշկը քայլի հիվանդանոցում և գոռա՝  «Չե՞ք ցանկանում դառնալ իմ հիվանդը»:

Ավելի պարզ ասած`  հենց «հիվանդն» ինքն է փնտրում լավագույն բժշկին: Չեմ ընդունում այն գործակալներին, ովքեր իրենք են փնտրում ֆուտբոլիստների և խնդրում, որ զբաղվեն նրանց տրանսֆերային գործերով: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ինձ հետ աշխատում են իրենց ցանկությունից ելնելով: Երբեք պայմանագիր չեմ կնքել ֆուտբոլիստների հետ: Եթե ցանկանում են մեկ այլ մասնագետի մոտ գնալ, ապա կարող են այդպես վարվել հենց վաղը:

– Իսկ ինչո՞ւ «Բորուսիան»:

– Մենք ունեինք 6-7 տարբերակ: Սակայն Մխիթարյանը մեծ ցանկություն ուներ աշխատելու Կլոպի հետ և գտավ, որ միջանկյալ լավագույն քայլը հենց «Բորուսիան» է:

– Միջանկյա՞լ:

– Այո, իսկ ի՞նչ: Չէ՞ որ կան նաև այլ ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ռեալը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որ միանգամայն հստակ հասկանում է, թե ինչ է իրեն պետք կյանքում: Որպես ֆուտբոլիստ, նա դեռևս չի կայացման փուլում է և շարունակում է առաջընթացը: Կարծում եմ, որ «Բորուսիան» լավ ընտրություն էր, քանի որ ներկա պահին Հենրիխը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է:




Լրահոս