«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ,
բ) գիտական աստիճան:
Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում համալսարանի հոգաբարձուների խորհրդին (դիմումի օրինակելի ձևը կցվում է),
բ) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
գ) երկու լուսանկար 3×4 չափի,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճեն, գիտական աստիճանը հավաստող վկայականի լուսապատճեն և առնվազն 5 (հինգ) տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր,
զ) աշխատանքային գրքույկի լուսապատճեն կամ տեղեկանք աշխատանքի վայրից,
է) հավակնորդի գործունեության ծրագիր՝ ստորագրված փակ փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո (մրցույթի անցկացման օրը հավակնորդը պետք է ապահովի գործունեության ծրագրի սահիկաշարի էլելկտրոնային տարբերակի առկայությունը):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի փաթեթները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2024 թվականի «դեկտեմբերի» «25»-ից մինչև 2025 թվականի «հունվարի» «20»-ը ներառյալ, ժամը՝ 10-ից 13-ը (աշխատանքային օրերին), ք. Երևան Տերյան 105, 2-րդ մասնաշենք (ձախ մուտք), № 2305 սենյակ, հեռախոս՝ 010587284:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի «հունվարի» «31»-ին ժամը 1700 -ին, Համալսարանի № 2129 սենյակում:




Լրահոս