Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Եվրոպական Միության պաշտպանական ծախսերը աճել են գրեթե 80%-ով։
«Սա Եվրոպան է, որն ավելի լավ է պաշտպանվում, քան երբևէ։ Եվրոպա, որն արմատապես վերանայել է իր մոտեցումը մեր անվտանգության ապահովման հարցում։ Միայն վերջին հինգ տարվա ընթացքում այն գրեթե 80%-ով ավելացրել է պաշտպանական ծախսերը», – ասել է ֆոն դեր Լայենը։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ը մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային, և եվրոպական երկրների առջև ծառացած սպառնալիքների շարքում նշել է անօդաչու թռչող սարքերը, հիբրիդային հարձակումները և ապատեղեկատվությունը։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում է կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում է ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և դա «խաղ է կրակի հետ»։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը չի նպաստում բանակցություններին և կունենա բացասական ազդեցություն։
























































































