Էկվադորի Տունգուրաուա հրաբուխը տասկիլոմետրանոց մոխրի սյուն է արտանետել:
Ուրբաթ օրը հրաբուխը ժայթքել է, սակայն դրա տևողությունը եղել է ընդամենը 5 րոպե:
Հրաբուխը, որը գտնվում է Կիտո քաղաքից 130 կմ դեպի հարավ, փետրվարի սկզբից բարձր ակտիվությոն է դրսևորում:
Տունգուրաուան, որը թարգմանաբար նշանակում է «կրակե կոկորդ», ակտիվ է 1999-ից:
Այն Էկվադորում 8 գործող հրաբուխներից մեկն է: