«Ֆորմուլա-1»-ի հավանական հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը համոզված է, որ չնայած ընթացիկ պրոբլեմներին` «Ռեդ Բուլը» կհաղթի այս մրցաշրջանի մրցավազքում:

Ըստ ավստրալացու,` «Ռեդ Բուլը» կընդհատի «Մերսեդեսի» հեգեմոնիան Մոնակոյի Գրան-պրիի ընթացքում:

«Ռեդ Բուլը» կվերադառնա «Մերսեդեսի» մակարդակին: Նրանց անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ դա իրականացնելու համար. դա նորմալ է: Չի կարելի հաղթել 15 տարի անընդմեջ: Բոլորն ասում են, որ նրանք ուժեղ չեն, որովհետև եզրափակում են երկրորդը կամ երրորդը, իսկ առաջ շատ էին հաղթում,բայց,համոզված եմ, որ «Ռեդ Բուլը» կհաղթի նաև այս տարի: Որպեսզի հասկանալ՝ կարող են արդյոք նրանք հաղթել առաջնությունը, պետք է ուշադիր լինել, թե քանի միավոր կհավաքի «Մերսեդեսը» առաջնության առաջին հատվածում:

«Մերսեդեսը» կշարունակի հաղթել մոտակա մրցավազքերում, սակայն չեմպիոնը հենց «Ռեդ Բուլը» կդառնա»,-փոխանցում է Motorsport-ը:




Լրահոս