Հայաստանյան բանկերից մեկի նախագահն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին: Պատճառը՝ “”Facbook”” սոցիալական ցանցում ողջ օրն անցկացնելն է: Բանկի աշխատակիցը մտադիր է դիմել դատարան եւ փնտրում է փաստաբան: Բանկի նախագահը դուրս էր գրել իր աշխատակցի “”Facbook””-ում գտնվելու ժամերը, եւ պարզել էր, որ նա “”երկրորդ հիմնարկում”” թրաֆիքինգի է ենթարկվում՝ աշխատում է 8 ժամից ավելի, քան՝ բանկում, չի տեղաշարժվում, իր տվյալներն էլ փոխանցել է 1000-ից ավելի անձանց, որոնց, նրա իսկ բառերով փոխանցել է «բանկային գաղտնիքները»: Բանկի աշխատակիցն ասում է, որ իր “”շեֆը”” “”ուտող-ուրացող”” է, քանի որ նա ընդամենը նրան “”Like””-եր է փոխանցել, իսկ դա ամսվա կտրվածքով 100-ի սահմանը չեն անցել: Բայց քանի որ իր ծսանոթ փաստաբան ասել է””Լայքերն”” ապացուցողական նշանակություն չունեն””, ուստի ինքը իր շեֆին մեղադրելու է դրդիչ գոչծողությունների համար: Ի դեպ նկատենք, որ հայրենի փորձագիտությունը «Լայքագետ» չունի, եւ անգամ դատարանում չի կարողանա փորձագիտական եզրակացություն տա: Բանկի աշխատակցի գնահատմամբ, իր շեֆն ամեն առավոտ Ֆեյսբուքում իր անձնական լուսանկարն է տեղադրում, դրդելով բանկիր-ֆեյսբուքցիներին վերաբերմունք ցույց տալ: Ինքն էլ լայք է տվել, որ չասեն ՝ տեղում էր՝ չի ուզում: Բայց դա չի նշանակում, թե ինքը չի տեղաշարժվում, գործ չի անում: Ֆեյսբուքում իր տեղաշարժն ընդգրկել է ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան սահմանները: Հայցադիմումին կից կներկայացվի տեղեկանք այն մասին, թե մի ֆեսբուքցին որքան օգուտ է տվել բանկին՝ գործուղումների փոխարեն “”գործարքներ”” եւ շփումներ ձեռքբերելով: Հիմնարկի վրա ինքն արժեցել է ընդամենը 12 000 դրամ. դա այն աթոռի գինն է, որին նստում է բանկի անխոնջ աշխատակիցը: Հայցադիմումի կապակցությամբ մենք դիմեցինք բանկի նախագահին: Նա ասաց. -Ես էլ դատարանին ներկայացնելու եմ մի տեղեկանք, որով կպարզվի, թե իմ աշխատակիցն ինչպես եւ ինչ գրաֆիկով է աշխատել: Եթե 8 ժամ եւ ավելի նա աջուձախ լայք է տալիս, ապա ինչ գործ ունի իմ հիմնարկում: Այս հիմնարկը ինչպես գիտեք փող է բաժանում ոչ թե՝ լայք:””Ձեզ ուղղված լայքերը չե՞ն դիտվի մեղմացուցիչ հանգամանք”” հարցին էլ պատասխանեց.-Ինձ լայք թող տա գործն ավարտելուց հետո: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
“”Facebook””-ում ավելի շատ է լինում, քան հիմնարկում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ