Mazda-ների պահեստամասերի գողությունը դեռ շարունակվում է. ի՞նչ նոր մանրամասներ են հայտնում վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր՝ «Mazda» մակնիշի մեքենաների վրայից գողանում են պահեստամասեր։

Վարորդների խոսքով՝ գողացված պահեստամասերը կրկին դուրս են գալիս շուկա և կրկին վաճառվում նույն վարորդներին, ումից գողացվել էին:

Վարորդներն այս առթիվ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ՆԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով խնդրին լուծում տալ, քանի որ գողության դեպքեր կան, որոնցից անցել է 4 ամիս, սակայն ոչինչ բացահայտված չէ։ ՆԳՆ-ից վարորդներին պատասխանել էին, որ խնդրին լուծում կտրվի:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Mazda» մակնիշի վարդներից մեկի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ է արել ոստիկանությունը այս ընթացքում, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ շատ քիչ, բայց դրական տեղաշարժ կա, արդեն 1 հոգու գողացված պահեստամաս գտնվել է, սակայն գողությունները դեռևս շարունակվում են:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս