Բեյրութում հայ է կյանքից զրկվել․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայ է սպանվել:

Այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականի էջը:

«Բէյրութի մեջ սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Զոհը մեր հայրենակից Վաչե Արսլանյանն է»,- ասված է հրապարակման մեջ:

Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել  եւ զենք գործադրելով սպանել։

Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները  դեպքի պահին իր հետ չեն եղել։




Լրահոս