ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարող են զրկել իրեն հասանելիք դատավորի թոշակից։
Դատավորի որդին՝ Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչական վերաքննիչ դատարանը որոշեց, որ հայրս՝ նախկին դատավոր Ա. Սուքոյանը, պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից։ Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր,երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հոդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը: