ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո սկսել է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել «բոլոր նրանց, ովքեր երկրում օրինական հիմքերով չեն գտնվում»:
«ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ուժեր»-ը հրապարակել է ցանկ, որտեղ ներկայացված է, թե որ երկրից քանի միգրանտ պետք է արտաքսվի։ Ըստ ծառայության՝ արտաքսման պատճառները տարբեր են։
ԱՄՆ-ն կարտաքսի Հայաստանի 2808 և Ադրբեջանի 709 քաղաքացու, նաև ԽՍՀՄ 337 և Հարավսլավիայի 845 քաղաքացու։
Ռուսաստանից կարտաքսվի 3518, իսկ Թուրքիայից՝ 3103 քաղաքացի։
ԱՄՆ-ն կարտաքսի նաև Բրազիլիայի 38,677 քաղաքացու, իսկ Չինաստան կարտաքսվի 37,908 քաղաքացի։