Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։
Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով:
«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ այլ միջոցառումների մասնակցության հրավերներ ևս կան։ Այս պահին քննարկվում է դրանց մասնակցության հնարավորությունը։