ԱՄՆ Վիսկոնսին նահանգի դեմոկրատ կոնգրեսական Մարկ Պոկանը ծրագրում է առաջ քաշել ELON MUSK կոչվող օրինագիծը, որն արգելում է հատուկ պետական աշխատողներին, որոնցից մեկը ձեռնարկատեր Իլոն Մասկն է, գործող դաշնային պայմանագրեր ունենալ։
«Այսօր պատգամավոր Մարկ Պոկանը հայտարարեց, որ մտադիր է ներկայացնել Eliminate Looting of Our Nation by Mitigating Unethical State Kleptocracy (ELON MUSK) օրինագիծը: Այն դաշնային գործակալություններից կպահանջի խզել պետական հատուկ աշխատողների, ինչպես նաև կոնգրեսի անդամների և դաշնային այլ ծառայողների հետ պայմանագրերը»,-այս մասին ասվում է Պոկանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X հարթակում։
Հաղորդագրության համաձայն՝ հատուկ քաղաքացիական ծառայողի պաշտոնը թույլ է տալիս առաջարկություններ անել բյուջեի ծախսերի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական ծառայողները կարող են օգտվել դրանից։
«Ոչ մի պետական աշխատող չպետք է որևէ ֆինանսական շահագրգռվածություն ունենա, թե ում հետ է կառավարությունը համագործակցում բիզնեսի բնագավառում: Ավելի քան 20 միլիարդ դոլար արժողությամբ դաշնային պայմանագրերով Իլոն Մասկը չի կարող օբյեկտիվ լինել», – ասվում է Պոկանի հայտարարության մեջ: