
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը տևական երկար դադարից հետո ետ է վերադառնում իր «Հավատքի ուժը» հաղորդաշարով։
Նազենին ինստագրամի իր միկրոբլոգի «սթորի»-ներ բաժնում տեսանյութեր է հրապարակել, նկարվող հաղորդաշարից, որտեղ կոմպոզիտոր Վահե Բեգոյանի հետ գտնվում է Միածնաէջ Մայր Աթոռում։
Հաղորդման շրջանակներում քննարկվելու է հայ գրականության ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի անվան ստուգաբանությունը։
Ինստագրամյան միկրոբլոգի էջում նազենին հրապարակել է իր լուսնկարը ՍԲ․ հռիփսիմե եկեղեցուց և կից գրառում կատարել։
«Այսօր մեկնարկեցինք «Հավատքի ուժը»․․․ (5 տարի դադարից հետո), անսահման շնորհակալ եմ այն հոգևոր հայրերին , որոնք մեզ աջակցեցին այս էտապում, մեր հավատավոր հետևորդներին, որ չվախեցան վկայել իրենց կյանքումտեղի ունեցածը՝ հավատքի ուժով , շնորհակալ եմ մեր ստեղծագործական թիմի բոլոր անդամներին՝ անհավանական նվիրումով, սնհոգնել աշխատելու ու վստահության համար։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Հ․Գ․ Գրեք ձեր պատմությւնները․․․ ու երբեք մի կորցրեք ՀԱՎԱՏԸ։
Աստված պահապան բոլորիս»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Ա. Ս.