![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/00_12.thumb_.jpg)
Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։ Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։
ArmLur.am-ը այժմ ներկայացնում է, թե ով է Արթուր Նահապետյանը։
Ինչպես հայտնի է ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկը՝ Արթուր Նահապետյանը, որը Քյարամյանի՝ ԱԱԾ-ում պաշտոնավարման ժամանակ տեղափոխվել էր ԱԱԾ և զբաղեցնում էր քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, և օրերս կրկին վերադարձավ քննչական կոմիտե։ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին, ՔԿ-ում կադրային փոփոխությունների համատեքստում որոշում էր ստորագրել՝ Արթուր Նահապետյանին նշանակել ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։
Այսինքն ներկայումս Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արգիշտի Քյարամյանի սանիկը հիմա էլ որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ։
Քնար Մանուկյան