Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Քավուքջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի դիտարկմամբ՝ Մայքլ Քավուքջյանը փայլուն փաստաբան է, որը նախկինում աշխատել է նաև Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունում՝ որպես օպերատիվ սպա։

«Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին՝ որպես ԿՀՎ օպերատիվ սպա:

Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Դոնալդ Թրամփը՝ շնորհավորելով Մայքլ Քավուքջյանին:

 




Լրահոս