![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025_02_12_14_50_56.thumb_.jpg)
Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։
Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։
Պատվիրակությունը ծանոթացել է անձնակազմի տեղակայման պայմաններին և դիտարկել զորավարժության ընթացքը։
ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով։
Կազմակերպված ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունը և ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության ու փոխգործակցության կազմակերպման մակարդակը։