![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/հիվանդանոց.jpeg)
Փետրվարի 12-ին գիշերը ժամը 3-ին Լճաշեն բնակավայրի «Սովխոզի» բնակելի շենքում օգնության կանչեր են լսվել՝ «փրկեք մարդ է մահանում»։
Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված բնակարանում ապրել են հնդկաատանի քաղաքացիներ։ Հնդկաստանի քաղաքացի Տ.Ա․-ն պատմել է, որ սեռական հարաբերությունների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով վիճել է ընկերոջ հետ ու ծագած վեճի ընթացքում ընկերը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո Տ.Ա․-ն ծծմբաթթուն լցրել է ընկերոջ մարմնին, ով «Սևան» հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Կին հնդիկը ձերբակալվել է։
Քնար Մանուկայն