
Նիկոլ Փաշինյանը համընդհանուր հայտարարագրման գովազդի ֆոնին հրապարակել է թվեր, որոնցով փորձել է արդարացնել հայտարարագրման ինստիտուտի ներդրումը։ Բայց անգամ իր հրապարակած թվերը իր դեմ են աշխատում:
Այսպիսով, վարչապետը գրել է․ «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ -600 դրամ)»։
Եթե փորձենք բացել 93․4 հազար դրամը, կստացվի, որ 2 հազար 486 քաղաքացի ամսական հաշվարկով ստացել է 7 հազար 776 դրամ փոխհատուցում։ Իսկ այդ գնով գրեթե ոչ մի արտաժամյա պարապմունք չի կազմակերպվում։ Արվեստի, սպորտի դպրոցները, արտադասարանական պարապմունքները, դասապատրաստումները ունեն գնացուցակ և պարապմունքների մեծամասնության արժեքը սկսվում է 10 հազար դրամից ոչ պակաս։
Էմմա Միքայելյան