ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անահիտ Ավանեսյանի ժամկետնանց և կեղծ հրամանը․ հրատապ կոտրվածքները, հոդախախտերը միշտ անվճար են բուժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում փետրվարի 20-ից տեղացած առատ ձյունը անհարմարություններ ստեղծեց ոչ միայն մարդկանց տեղաշրժի, դպրոցներ, ԲՈՒՀ-եր հաճախելու, այլ նաև եղան ձյան, սառույցի վրա բազմաթիվ վայր ընկնողներ, վնասվողներ, հիվանդաոցներ դիմողներ: Առողջապահության նախրարը իր ֆեյսբուքյան էջում փետրվարի 20-ին շտապեց գրել՝ «տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով, անկախ սոցիալական կարգավիճակից:

Սակայն ArmLur.am-ը պարզեց, որ 2019 թվականից բազմապրոֆիլ (մեծ) հիվանդանոցներում գործում են ընդունարանի անհետաձգելի բժշկական օգնության բաժիններ ՝ ԷՄԵՐՋԵՆՍԻ, որտեղ անկախ եղանակային պայմաններից և քաղաքացիների սոցիալական վիճակից վնասվածք ստացած անձիք մասնավորապես՝ կտրած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում են ստանում պետական պատվերով, իսկ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններն ըստ ցուցումների մատուցվում են անվճար սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին՝ համաձայն ՀՀ ԱՆ 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հարման:

Հիվանդանոցային դեպքերը, բացի վերակենդանացման բաժնում բուժօգնություն ստացողներից, բուժվում են համավճարային սկզբունքով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն փետրվարի 24-ին, 4 օր անց առողջապահության նախարարը արձակեց լոկալ(ներքին) հրաման, որտեղ ամրագրված է, որ ձյան առատ տեղումների պատճառով վնասվածք ստացած քաղաքացիների դժվարամատչելի հետազոտությունները կիրականացվեն անվճար, ինչպես նաև վիրահատության ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաները կտեղադրվեն անվճար՝ պետական պատվերով, սակայն այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը դիմի առողջապահության նախարարությանը: Հրամանում որևէ խոսք չկա վիրահատությունների ժամանակ քաղաքացիների կողմից վճարվող համավճարի մասին:
Հարկ է նշել, որ հանրությունը այս կարգավորումից անտեղյակ է և ձնառատ օրերին վնասվածք ստացած Հայաստանի քաղաքացիները բժշկական կենտրոններում ԿՏ, ՄՌՏ և այլ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների համար հիմնականում վճարել են:
Ստացվում է, որ առատ ձյան հետ կապված հանրային դժգոհությունները պարպելու համար քաղաքական թիմին աջակցություն ցուցաբերած առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Այն ընդամենը պոպուլիստական հերթական քայլ էր:

Մանրամասները՝տեսանյութում։




Լրահոս