
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման՝ 3 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։