Չինաստանի ԱԳՆ-ն անհաջող է անվանել Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ սեպ խրելու ԱՄՆ փորձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններում սեպ խրելու ամերիկյան վարչակազմի փորձերը բացարձակապես անհաջող են, չին-ռուսական փոխգործակցությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների չի ենթարկվում։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չին-ռուսական հարաբերությունները հանգիստ առաջընթաց կցուցաբերեն՝ անկախ միջազգային իրավիճակի լուրջ փոփոխություններից։ ԱՄՆ [փորձերը]՝ սեպ խրել Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններում, բացարձակապես անհաջող են»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները։

Ինչպես նշել է պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի Սպիտակ տան մտահոգությունների մասին հարցին, թե Մոսկվան եւ Պեկինը, իբր, «կարող են միավորել ուժերը Միացյալ Նահանգների դեմ», Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք հանդես են գալիս որպես առաջատար տերություններ, համագործակցությունը «ներքին դինամիկա ունի» եւ չի ենթարկվում երրորդ կողմերի ազդեցությանը։ «Չինաստանի եւ Ռուսաստանի զարգացման ռազմավարությունները եւ արտաքին քաղաքականությունը նախագծված են երկարաժամկետ հեռանկարի համար»,- ավելացրել է նա։




Լրահոս