Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանը Քննչական կոմիտեում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս րոպեներին Քննչական կոմիտեում է գտնվում Մերձավանի համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանը։ Այս մասին ArmLur.am-ին հայտել են ականատեսները։

Նրանք նկատել են՝ ինչպես է Ախտոյանը մտել Կոմիտե։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչել էին կրակոցներ, դրանք եղել են հենց Մերձավանի համայնքապետարանի մոտ։

Վիճաբանությունը սկսվել էր կենցաղային հարցերի շուրջ ծագած անհամաձայանությունից։ Գյուղում մեքենան արագ վարելու պատճառով կռվի մասնակիցները սկսել են հայհոյել, քարերով և բռունցքներով հարվածել իրար։ Վիճաբանությունը այնքան է թեժացել, որ մասնակիցներից մեկը սկսել է կրակոցներ արձակել։ Արդյունքում զոհվել է Մերձավան համայքնի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան։

Նշենք, որ Քննչական կոմիտեն չի արձագանքում ArmLur.am-ի զանգերին։

Քնար Մանուկյան




Լրահոս