ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  համացանցից

 

 

Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքից ազատված աշխատակիցներն ու ակտիվիստները «պառկած ակցիա» են իրականացրել՝ ի նշան բողոքի:

Նրանք, դեմ լինելով USAID-ի գործունեության սահմանափակմանը, պառկել են գետնին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում անվանափոխման պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Լիա Մանուկյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տասնվեց տարին լրացած անձ իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը։ Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն`

Դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը` մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը` 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ։

 




Լրահոս