ՆԱՏՕ-ն հատուկ զորքեր է տեղակայում ՌԴ սահմանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին զսպելու ձգտումը գերակշռում է Ուկրաինայի ճգնաժամին:

«Ռուսաստանին հայտնի է դաշինքի որոշ անդամների ծրագիրը՝ մեր սահմաններին զորքեր տեղակայելու վերաբերյալ»,-ասել է Անտոնովը:

Մասնավոր անվտանգության ընկերությունների կապալառուները ենթադրաբար անում են այն, ինչ ՆԱՏՕ-ն չի կարող անել բացեիբաց: Նրանք վարժեցնում են ահաբեկիչների, ովքեր կապակայունացնեն իրավիճակը Ուկրաինայում. ասել է Գլոբալիզացիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միշել Չոսուդովսկին:

«Խոսքը ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում ռազմական միջամտության քաղաքականության շարունակության մասին է»,-ասել է «Ազգային անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն և հավելել, որ նման ընկերությունների ծառայությունները կարող են ֆինանսավորնել Ուկրաինայի օլիգարխների կողմից և կազմակերպվել ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

«ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն հասկանում այդ հատուկ ուժերի ներկայությունը: Այժմ Ուկրաինայում տեղի է ունենում հատուկ զորքերի ներհոսք, որի նպատակն է պահպանել ներկա կառավարությունը, ինչպես նաև՝ պահպանել անկայունությունը»,-ասել է Չոսուդովսկին. տեղեկացնում է Voice of Russia կայքը:




Լրահոս