ՀՀ դեսպանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը:

Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ:




Լրահոս