
Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղն այսուհետ կգործի Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի 38/3 հասցեում: ժամանակակից դիզայնով ավելի ընդարձակ և հարմարավետ տարածքը հնարավորություն է տալիս ապահովելու մեծ թվով հաճախորդների արագ և բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար:
Մոբայլ հավելվածների զարգացմանը զուգահեռ՝ Յունիբանկը շարունակաբար արդիականացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ բանկային ծառայությունների հասանելիությունը մեծացնելու և հաճախորդներին իրենց համար նախընտրելի տարբերակով սպասարկում առաջարկելու համար: