Մարտի 10-ի օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ը տարվա 69-րդ (նահանջ տարիներին՝ 70-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 296 օր։

Դեպքեր

  • 1535՝ իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները
  • 1735՝ ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից
  • 1804՝ Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին
  • 1905՝ Լոնդոնում հիմնվեց Չելսի ֆուտբոլային ակումբը
  • 1953՝ New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
  • 1977՝ աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները

Ծնունդներ

  • 1958՝ Շերոն Սթոուն Sharon Stone ամեր. դերասանուհի
  • 1982՝ Քվոմե Բրաուն Kwame Brown ամեր. բասկետբոլիստ
  • 1985՝ Լասսանա Դիարրա,ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
  • 1987՝ Էմելի Սանդե, շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան
  • 1988՝ Իվան Ռակիտիչ, խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
  • 1989՝ Իվան Պիրիս Iván Piris պարագվայցի ֆուտբոլիստ
  • 1992՝ Էմիլի Օսմենթ Emily Osment ամեր. դերասան և երգչուհի

Մահեր

  • 1832՝ Մուցիո Կլեմենտի Muzio Clementi իտալ. կոմպոզիտոր (ծն. 1752 թ.)։
  • 1861՝ Տարաս Շևչենկո Тарас Шевченко ուկր. բանաստեղծ (ծն. 1814 թ.)։
  • 1872՝ Ջուզեպպե Մացցինի Giuseppe Mazzini իտալ. լրագրող և քաղ. գործիչ (ծն. 1805 թ.)։
  • 1919՝ Մարկ Ելիզարով,սովետական պետական և կուսակցական գործիչ
  • 1940՝ Միխայիլ Բուլգակով Михаил Афанасьевич Булгаков ռուս գրող և դրամատուրգ (ծն. 1891 թ.)
  • 1945՝ Ալեքսանդր Խատիսյան, վարչապետ (ծն. 1874 թ.)
  • 1986՝ Արամ Հայկազ, ամերիկահայ գրող (ծն. 1900 թ.)

Տոներ

  • Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր
  • Ուկրաինա՝ Հողագործի օր
  • Ռուսաստան՝ Արխիվների օր
  • Տիբեթի ապստամբության օր (Տիբեթի անկախության կողմնակիցներ)




Լրահոս